07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

”Արարատը” պարտվեց վրացական թիմին

Թբիլիսիում հավաք անցկացնող ”Արարատը” երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց:

Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր ”Սիոնիի” հետ խաղը ավարտվեց մեր թիմի պարտությամբ` 1:2:

Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Գ. Գրիգորյանը, իսկ ընդմիջումից 2 րոպե առաջ մրցակիցը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում ”Սիոնիին” հաջողվեց նաև հաղթանակ կորզել:

Մեր թիմի կազմում իրենց նորամուտը նշեցին ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն:

Հավաքի վերջին` երրորդ խաղը ”Արարատը” կանցկացնի հուլիսի 23-ին: Այդ օրը մեր թիմը կհանդիպի ”Գագրային”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ