17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանրաքվեի ճակատագիրը կասկածելի է: Հանձնարարվել է ուսումնասիրել հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները,Փաստ

Ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում՝ կորոնավիրուսի հետ կապված տրամադրությունների առումով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված բավականին անկանխատեսելի իրավիճակից ելնելով, իշխանությունները ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ իրենց ապահովագրելու հնարավորությունները։

Մեզ հասած տեղեկություններով, վարչապետը նախօրեին հանձնարարել է իրավաբանների խմբին՝ ուսումնասիրել Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները, որոնք հնարավորություն կընձեռեն անհրաժեշտության դեպքում հարցի հետ կապված կտրուկ որոշումներ ընդունել։

Մասնավորաբար, չի բացառվում՝ մինչեւ մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում, ելնելով իրադարձությունների զարգացման ընթացքից, ժամանակավորապես չեղարկվի նաեւ հանրաքվեն՝ այն հետաձգվելով մինչեւ աշուն։

Բայց սա միայն տարբերակներից մեկն է, այն էլ՝ սուր անհրաժեշտության դեպքում: Սակայն մինչ այդ տեղերում սկսել են ակտիվ աշխատել իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորաբար մարզպետները:

Ի դեպ, տեղերից ստացվող տեղեկությունների համաձայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, քիչ չեն այն գյուղապետները կամ տարածքային տարբեր կառույցների ղեկավարները, որոնք պատրաստ են ամեն գնով «արջի ծառայություն» մատուցել իշխանություններին, չնայած, այդ մասին զգուշացրել էր Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Քարոզարշավի ժամանակ որեւէ մեկը թող չփորձի արջի ծառայություն մատուցել իշխանությանը»։

Ի դեպ, խոսակցություններ են շրջում, որ հանրաքվեին ընդառաջ փորձում են ակտիվանալ եւ իշխանություններին իրենց ծառայություններն առաջարկել նաեւ օրենքի հետ խնդիրներ ունեցող որոշ շրջանակներ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ