17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՍԴ անդամները մերժել են իշխանության հետ հանդիպումը․ Հրապարակ

«Վաղաժամ թոշակի գնալուց ՍԴ դատավորների հրաժարվելը խոր հիասթափություն է առաջացրել իշխանական թիմում։ Պարզվում է` մինչեւ վերջին վայրկյանը նրանք ոչ միայն հույս են ունեցել, որ հրաժարական տվողներ կլինեն, այլեւ վերջին օրը հայտնի դեմքերը` շտաբի ղեկավար, բարձրաստիճաններ, հանդիպումների են հրավիրել դատավորներին, բացի ՍԴ անդամ կանանցից, որոնց հաստատակամությանը ոչ ոք չէր կասկածում։

«Հանրաքվեն առաջին հերթին մտածել էին ոչ թե անցկացնելու, այլ որպես ճնշման լուրջ գործիք՝ դատավորների վրա։ Իշխանությունն առանձնապես հակված չէ, որ հանրաքվեն տեղի ունենա, այն պետք էր, որպեսզի դատավորները հասկանային` մեկ ամիս հետո, այս կամ այն կերպ, հեռանալու են, ուրեմն պետք է «լավով» գնալ, սակայն «գործիքը» չաշխատեց։ Հիմա ստիպված կլինեն գնալ հանրաքվեի, որի դրական արդյունքները եւս կասկածելի են»,- ասաց մեր աղբյուրը:

Իսկ գնացե՞լ են հանդիպման դատավորները վերջին օրերին։ «Ոչ, մի մասը անցնող ամսվա ընթացքում արձագանքել էր իշխանությունների՝ հանդիպման առաջարկներին, սակայն վերջին օրը, մեկ մարդու նման, չեն արձագանքել, չեն գնացել՝ հասկացնելով, որ չեն զիջելու»: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ