29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետաձգման 3 պատճառ

ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը մի քանի պատճառներ է տեսնում, որոնց համար էլ Հայաստանը դեռևս չի անդամակցում Եվրասիական տնտեսական միությանը: ՛՛Եթե Հայաստանը գտնվի այնտեղ, փաստորեն, կառուցվածքային առումով Եվրասիական տնտեսական միությունն այնպիսին պետք է լինի, որ ամեն մեկն իր ձայնով պետք է հանդես գա: Այնտեղ, որքան հասկանում եմ, Ղազախստանը և Բելառուսը հակված են ամենազանազան դեբատների ժամանակ հանդես գալ սեփական ձայնով ու մտավախություն ունեն, որ հնարավոր է Հայաստանը ձայնակցի, իր ձայնն ուղղի դեպի Ռուսաստանի կողմը, և այդ քառյակի մեջ նրանք մնան ավելի կողք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բոստանջյանը:

Հաջորդ պատճառն, ըստ նրա, Ադրբեջանի գործոնն է, որի հետ ունենք Ղարաբաղի չլուծված հիմնախնդիր: ՛՛2 երկրներն էլ բացահայտորեն ավելի ցույց են տալիս աջակցություն Ադրբեջանին, Ռուսաստանն էլ միգուցե թաքնված ձևով դեմ չէ՝ որոշակի խաղաքարտեր օգտագործելու տվյալ հիմնախնդրի հետ կապված, որը ավտոմատ գալիս է ու իր իրավամերժությունն է գտնում Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու հանգամանքի մեջ՛՛,-բացատրեց նա:

Տնտեսագետը շեշտեց, որ 3-րդ պատճառը ամերիկյան կողմի գործոնն է: ՛՛Կարծես թե, Հայաստանն ինչ-որ առումով պետք է Ռուսաստանին ու Ամերիկային՝ անկախ այն հանգամանքից, թե ով ենք մենք, լավն ենք, թե վատը, մեզ հետ հաշվի նստելու են, թե չեն նստելու:

Բայց որպես տարածաշրջանում մի կետ, որն ստացել է կարևորություն, Հայաստանը մեծ երկրների կռվախնձոր է դարձել ու պատճառ, որ այսօր մենք այս իրավիճակում ենք ու նաև չենք կարողանում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՛՛,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, որ հուլիսին է Հայաստանը միանալու ԵՏՄ-ին, սակայն հուլիսին պայմանագիրը չստորագրվեց և հիմա ստորագրման տարբեր ժամկետներ են նշվում՝ ընդհուպ մինչև 2015 թվականի սկիզբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ