29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարգարիտ Եսայանը մեծ ուրախությամբ ու անհամբերությամբ սպասում է հանրահավաքին /վիդեո/

”Բացարձակ մտավախություն չկա այդ հանրահավաքից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ԱԺ ոչ իշխանական քառյակի աշնանային համատեղ հանրահավաքից, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: ՛՛Ընդհակառակը ես կողմ եմ, որ հանրահավաքներ տեղի ունենան, որովհետև եթե բոլորովին տարբեր գաղափարական հենք ունեցող չորս քաղաքական ուժեր միավորվել են և ուզում են հոկտեմբերին կամ աշնան որևէ ամսի հուժկու հանրահավաք անեն, ես մեծ ուրախությամբ ու անհամբերությամբ կսպասեմ այդ հանրահավաքին, որպեսզի տեսնեմ՝ որքանով է այն հուժկու՛՛,-իր տեսակետը բացատրեց պատգամավորը:

Հարցին, թե արդյոք հանրահավաքի պատճառով մտավախություն չունի՞, որ ՀՀԿ-ը դառնա քաղաքական փոքրամասնություն, նա արձագանքեց, որ ոչինչ մնայուն ու հավերժական չէ, ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ առհասարակ. ՛՛Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի փոքրամասնություն դառնալուն` ոչինչ հավերժ չէ այս աշխարհում, ամեն ինչ փոխվում է: Դուք գիտեք Թումանյանը հայտնի մի պատվածք ունի`՛՛Էսպես չի մնա՛՛, ամեն ինչ փոխվելու է, և մենք` որպես քաղաքական ուժ պատրաստ ենք ցանկացած փոփոխության:

”Իհարկե, այս պահին որպես իշխանություն ամեն ինչ անում ենք ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ և արտաքին քաղաքական խնդիրները հայանպաստ լուծելու ուղղությամբ՛՛,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը: Մարգարիտ Եսայանը չի բացառում նաև մեկ օր ՀՀԿ-ի ընդդիմություն դառնալը. ՛՛Եթե պատմությունն այնպես դասավորվի, որ ՀՀԿ-ն ինչ-որ պահի դառնա ընդդիմություն, դա որևէ մեկի համար ողբերգություն չի կարող լինել, այդ թվում նաև մեզ համար, որովհետև ամեն ինչ այս աշխարհում փոփոխվում է. դա բնական է ու նորմալ է՛՛,-եզրափակեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ