Բոլորն իրենց բիզնեսի հետևից են ընկել. Իրանի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելուց
ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին կոչ է անում բոլոր, այդ թվում իր հարևան երկրներին խաղաղ ճանապարհով հարցերը լուծել:՛ ՛Մենք ութ տարի պարադրված պատերազմի մեջ ենք եղել: Պատերազմը պարտադրվեց մեզ, որպեսզի չեզոքացնեին մեր հեղափոխության հաղթանակը: Անկախության համար պետք է մեծ գին վճարել, մենք մեր անկախության համար բավական մեծ գին ենք վճարել՛՛,-այսօր ասուլիսում ասաց նա: Դեսպանը շեշտեց, որ միջազգային հանրությունն Իրանին մեղադրում է մարդու իրավունքների խախտման մեջ, սակայն, նս վստահեցնում է՝ իրենց դաշնակիցները շատ անմարդկային պահվածքի առջև աչք են փակում:
Անդրադառնալով Հայաստանին ու Ադրբեջանին՝ դեսպանը նշեց, որ զենքն ու սպառազինությունը երբեք անվտանգության գործոն չեն կարող լինել: ՛՛Խաղաղ գոյակցության պայմանն այն է, որ բոլորը ցանկանան, որ խաղաղություն լինի՛՛,-նկատեց նա: Դիտարկմանը, որ Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի զենք է ձեռք բերել ՌԴ-ից, 1,5 միլիարդի զենք ձեռք բերելու պայմանավորվածություն էլ ունի Իսրայելի հետ, դեսպանն արձագանքեց, որ անվտանգությունը բերում են երկխոսությունն ու փոխադարձ պայմանավորվածությունները: Միաժամանակ դեսպանն անկեղծացավ. ՛՛Բոլորն իրենց բիզնեսի հետևից են ընկել՛՛: Սակայն, ըստ դեսպանի, զենք վաճառողներն էլ պետք է հասկանան, որ եթե այդ զենքը կրակի, իրենք ևս խնդիրներ են ունենալու:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Իրանը դատապարտում է Ադրբեջանին զառմատենչ հայտարարությունների համար, ինչին Մոհհամադ Ռեյիսին պատասխանեց. ՛՛Մեր հարևաններին միշտ կոչ ենք արել հարգալից տոնով խոսել: Միմյանց հարգելն էլ կնպաստի բանակցությունների դրական ելքին՛՛:
Եզրափակելով՝ նա շեշտեց, որ եթե միջազգային հանրությունն արդարաությունը պահպանի, երբեք ավելորդ խնդիրներ չեն լինի: