24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը միանգամից 240 աշխատատեղ է փակում

Փետրվարի 12-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանության պոլիկլինիկան արդյունավետ չի գործում, որ այդ պոլիկլինիկայից օգտվում է ոստիկանության աշխատողների շատ քիչ տոկոսը։ Կառավարության որոշմամբ, Հայաստանի ոստիկանության բժշակական վարչության հոսպիտալի աշխատակիցներին ժամանակ է տրվել մինչև մարտի 10-ը, որից հետո հոսպիտալը փակվելու է: Փետրվարի 27-ին տեղեկությունն իմանալուց հետո բժշկական հաստատության աշխատակիցներն ու հիվանդները միասին բողոքի ակցիա իրականացրեցին բուժհաստատության դիմաց՝ պահանջելով չեղարկել որոշումը:

Բուժհաստատությունում 30 տարի աշխատող, վերակենդանացման բաժնի բուժքույր Անուշ Թովմասյանը Yerevan.Today-ին ասաց, որ կառավարությունը որևէ պատճառաբանություն չի նշել բուժհաստատության փակման վերաբերյալ. «Այսօր մենք և հիվանդները միասին դուրս եկանք բուժհաստատությունից և մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք հոսպիտալի դիմաց: Մենք, հիվանդները առավել ևս, դժգոհ ենք այս որոշումից: Մեր հոսպիտալի փակման պատճառով 240 աշխատատեղ է փակվում միանգամից, իսկ հոսպիտալի փակման պատճառը չի ասվում»:

Բուժքույրը հավելեց, որ մարտի 5-ին հոսպիտալի աշխատակիցները բողոքի ակցիա կանեն կառավարության դիմաց։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ