24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե անկեղծ լինենք՝ ամեն ինչ իրո՞ք լավ է, «սքանչելի մարքիզա». Հրապարակ

Որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ ամեն ինչ լավ է, «սքանչելի մարքիզա»՝ մենք հոյակապ հարաբերություններ ունենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, փաստերն ու պարզ դիտարկումներն այլ բան են ասում։ Ոչ մի գործընկեր հանգիստ չի վերաբերվի այն հանգամանքին, որ երկրի վարչապետն ապրիլյան պատերազմի մեղավոր է համարում իրեն եւ այդ մասին բաց խոսում իր ասուլիսում՝ մատնացույց անելով դեպի Ռուսաստան։

Ոչ մի եվրոպացի գործընկեր չի ուրախանա, երբ վարչապետը քննադատում է միջազգային կառույցներին, իսկ նրա թիմի ամենաակտիվ անդամներից մեկը Վենետիկի հեղինակավոր հանձնաժողովի նախագահին կոռուպցիոներ է անվանում։ Դժվար է նաեւ չնկատել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք այսօր, կարելի է ասել, ունենք զրո հարաբերություններ․ ՀՀ իշխանությունների «տուրիստական» այցերը որեւէ արդյունք չտվեցին։

Ինչպես արդյունք չտվեցին ներդրումների հետեւից Եվրոպա, ԱՄՆ, Կանադա կատարված այցերը։ Անզեն աչքով նկատելի է նաեւ, որ Չինաստանի, Իրանի, ԱՄԷ եւ մյուս արեւելյան երկրների հետ էլ մենք կա՛մ չունենք հարաբերություններ, կա՛մ դրանք չնչին են։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ էլ ամեն ինչ հարթ չէ՝ Ղազախստանի հետ վերջին լարումը դեռեւս չի հարթվել։ Վրաստանի հետ «բարեւ-բարլուսից» այն կողմ չեն անցնում։

Դե, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի մասին խոսելն իսկ ավելորդ է։ Արտաքին աշխարհի հետ գրեթե զրոյական հարաբերությունների մասին է խոսում նաեւ այն, որ մենք դրսից հյուրեր գրեթե չենք ունենում՝ Հորդանանի թագավորը բացառություն էր ու Արմեն Սարգսյանի անձնական հյուրը։ Եվ եթե մի քիչ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, պետք է խոստովանենք, որ Հայաստանն այսօր ավելի մեկուսացված է աշխարհից, քան եղել է նախորդ ժամանակաշրջանում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ