20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պարզապես կին ես, սիրում եմ խճճվել քո մեջ

 Պարզապես դու կին ես,Պարզապես քաղցում եմ ես քեզ,

Ինչպես որ հացին ես քաղցում,
Կամ լույսին, երբ ընկած ես մութ ճաղերից ներս։
Պարզապես կին ես դու, սիրով լի գավաթ,

Ու ես պիտի միշտ հավատամ,

Թե մի հրեշտակ է ապրում քո բերանում,

Ու նրան եմ համբուրում ես ամեն անգամ։

Պարզապես կին ես,

Գույնզգույն թելերի թնջուկ,
Անապատի ծարավ ես ու սով,
Սիրում եմ խճճվել քո մեջ,
Քեզ հորինել, ապա հորինվել քեզնով։

Պարզապես կին ես,
Փառահեղորեն արձակված գնդակ,
Ես եղա քո թիրախն ընտիր ու զոհն ընտրյալ,
Եվ վրիպումդ ամենաշքեղ
Ես՝ պարզապես մի տղամարդ։

Հովհաննես Գրիգորյան

Granish.org

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ