24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ռեստարտ» նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես հանցավոր խուլիգանախումբ, և նրանց իրենց արարքի համար սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման բաց նամակը «Jai Jagat 2020»-ի կազմակերպիչներին

Բարև ձեզ, «Jai Jagat 2020»-ի հարգելի կազմակերպիչներ:
Ողջունում ենք «Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով քայլարշավի անցկացման գաղափարը: Կարևորելով Մահաթմա Գանդիի բռնության դեմ ուղերձը, որը ձեր ծրագրի առաջնահերթություններից է՝ թույլ տվեք նկատել, որ դուք Հայաստանում ընտրել եք սխալ գործընկերներ, որով անլրջացնում և ծիծաղելի եք դարձնում ամբողջ քայլերթը:

Հայաստանում ձեր պաշտոնական ներկայացուցիչ «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարը և ևս 5 անդամներ 2019թ մարտի 4-ին առևանգման նպատակով հարձակում են գործել գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա:

Ձեր կողքին «Ոչ բռնությանը» կոչի տակ հանդես եկող «Ռեստարտ» խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ, բացահայտ առևանգման փորձ կատարելու հատկանիշով, որը ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում համարվում է բռնություն պարունակող ծանր հանցագործություն: Բացի այդ, իրենք տարբեր հարցազրույցներում բազմիցս հաստատել և պարծեցել են իրենց գործած բռնության փաստով:

«Ռեստարտ» նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես հանցավոր խուլիգանախումբ, և նրանց իրենց արարքի համար սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Զարմանալի և զավեշտալի է, որ Դելիից Ժնև ձեր նախաձեռնած քայլերթին մասնակից եք դարձրել բռնություն և ատելություն տարածող խմբակի:

Տեղեկացնում ենք, որ որ սույն նամակն ուղարկելու ենք նաև միջազգային ԶԼՄ-ներին, ինչպես նաև ձեր գործընկեր կազմակերպություններին:

Կից ներկայացնում ենք «Ռեստարտ»-ի կողմից իրականացված բռնարարքի տեսանյութը, որը ներառված է հարուցված քրեական գործում:
https://www.youtube.com/watch?v=XqcjHYNKl3g

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ