24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը զիջել է դիրքերը «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանին

«Նախորդ խոհրդարանում կար պատգամավորների մի հատված՝ գործարար համբավ ունեցող, մականունավոր պատգամավորներ, եւ բացակաների տասնյակը, ավանդաբար, հենց նրանք էին զբաղեցնում:  Այս խորհրդարանում բացակաների տասնյակում միջխորհրարանական պատվիրակություններում ընդգրկված, շատ գործողումների գնացող պատգամավորներն են: Օրինակ՝ բացակաների տասնյակը կազմված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից»,- նշել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» զեկույցը:

«3-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է, ամենաշատ դեմ քվեարկածը «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը: Ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Իմ քայլից» Թագուհի Թովմասյանը: Ամենաշատը բացակայել է «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանը, նրան հաջորդում են հանձնաժողովի մյուս անդամները: Տարբերությունը շատ չէ: Գագիկ Ծառուկյանը, որ 8 տարի շարունակ մեր ամենաբացակայած պատգամավորների ցանկում էր, լքել է առաջին հորիզոնականը եւ դարձել է ամենաշատը բացակայած պատգամավորներից 8-րդը»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ