28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ոսկե ծիրան”-ը, ծիրանօրհնենքն ու կարմիր գորգը /վիդեո/

Երեկ՝ հուլիսի 13-ին Երեւանում,  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ծիրանի օրհնությամբ մեկնարկեց  “Ոսկե ծիրան” 11-րդ միջազգային կինոփառատոնը:Այն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին: Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ Ծիրանօրհնեքը դարձել է հայկական սովորություն եւ աշխարհը սկսում է ճանաչել մեր թե՛ կրոնական, թե՛ ժողովրդական սովորությունները:

  ““Ոսկե ծիրանը” միայն կինոփառատոն չէ, այլ` սեր, որը մեր ժողովուրդը տալիս է իր հյուրերին: Հարյուրավոր փառատոնների եմ եղել եւ վստահորեն կարող եմ ասել, որ այսպիսի ջերմությամբ ոչ մի քաղաքում չեն դիմավորել հյուրերին: Պետք է հյուրերին մեր բարեկամներն ու դեսպանները դարձնենք, քանի որ մենք այդ սիրո կարիքն ունենք. մեզ ատելությամբ շատ են շրջապատել մեր հարեւան երկրները, այդ ատելությունը մենք պետք է սիրով ավարտենք”,-ասաց Խաչատրյանը: 

Օրհնված ծիրանը բաժանվեց հավաքվածներին: Իսկ մինչ այդ  փառատոնի շրջանակներում բացվեց Յուրի Հարմաշի՝ փարաջանովյան լուսանկարների ցուցահանդեսով, “Կար չկար մի Փարաջանով” գրքի շնորհանդեսը, իսկ “Մոսկվա” կինոթատրոնում “Նռան գույնը” ֆիլմի ցուցադրությունից հետո Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ակադեմիկան թատրոնում:

Կարմիր գորգի վրայով անցան  աշխարհահռչակ կինոգործիչներն ու հյուրերը՝ Կիմ Կի Դուկին, Ցզյա Չժակեին, Ամոս Գիտային, Քշիշտոֆ Զանուսիին, Մարկո Մյուլերին ու  Երեւանը հերթական անգամ արձանագրեց,  կինոն կարող է տոն դառնալ:

Փառատոնի օրերին կցուցադրվի 300 Ֆիլմ աշխարհի 49 երկրից:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ “Ոսկե ծիրանի” գլխավոր հովանավորը  “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունն է:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ