28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել երեւանյան “Ոսկե ծիրան” 11-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին “Ոսկե ծիրան”-ի անցկացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  այն դարձել է սպասված եւ կարեւոր մշակութային իրադարձություն: 

“Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը: Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչներ եւ արվեստագետներ՝ աշխարհի ավելի քան 120 երկրներից, ինչը փառատոնը վեր է ածել իսկական տոնի: “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի նշանաբանն է՝ “Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ”: Այն ավելի քան ճշգրիտ արտացոլում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ իր խնդիրներով եւ մարտահրավերներով հայ ժողովրդի պատմությունը:

Այն վկայում է, որ իր բազմադարյա զարգացման ճանապարհին Հայաստանը մշտապես հանդես է եկել միջմշակութային երկխոսության, կրոնական հանդուրժողականության եւ ազգերի խաղաղ գոյատեւման օգտին՝ առանցքայինը դիտելով մարդուն, մարդու հոգսերն ու ճակատագիրը: Այս համատեքստում է, որ ցանկանում եմ կարեւորել “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի նշանակությունն ու դերը”,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ այս տարվա փառատոնը նվիրված է հայազգի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին՝ մեծ պատիվ է, բայց նաեւ պարտավորեցնող հանգամանք բոլորիս համար:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայի մեծանուն կինոռեժիսորի հարուստ ժառանգությունը պատշաճ ներկայացնելու համար:

“Հարգելի ներկաներ,

Մեր երկրին ու ժողովրդին միշտ էլ բնորոշ է եղել հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Համոզված եմ, որ ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դուք ոչ միայն ծանոթանաք Հայաստանի հարուստ մշակույթին եւ ազգային ավանդույթներին, այլեւ ճաշակեք մեր ազգի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը”,- նշել է վարչապետը եւ “Ոսկե ծիրան”  կինոփառատոնին մաղթել բարի ընթացք:  

Իր հերթին, փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեսժիսոր Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության կողմից փառատոնի անցկացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ