Խեդիրան հրաժարվել է երկարաձգել ”Ռեալի” հետ պայմանագիրը
”Ռեալի” կիսապաշտպան Սամի Խեդիրան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է մադրիդցիների առաջարկը պայմանագրի ժամկետը մինչև 2017 թ.-ի երկարաձգման մասին: Գործող պայմանագիրը գործում է մինչ 2015 թ.-ը: Նշված հանգամանքը կարող է օգնել կիսապաշտպանի տեղափոխությանը այլ ակումբ:
Նրանով հետաքրքրվում են ”Մանչեսթեր Յունայթեդը”, ”Արսենալը” և ”Չելսին”: