«Փինք»-ն ու Սորոսի գրասենյակն ընդգրկված են ԱԺ աշխատանքային խմբում. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է. «Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ԲՀԿ-ի բոյկոտի մասին տեղեկացրել էինք։ Ինչպես նաև այն մասին, որ ԲՀԿ-ականներին դուր չէր եկել այն, որ մի շարք ՀԿ-ներ դուրս էին մնացել տարբեր սահմանափակումների պատճառով։ Չէր մանրամասնվել, թե որ ՀԿ-ներն են ընդգրկվել խմբում՝ հղում անելով նրան, որ քննարկումը փակ է։ Տեղեկացանք, որ ընդգրկված ՀԿ-ների թվում են ՝ «Pink», Կանանց ռեսուրսային կենտրոն և «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակը։ ԲՀԿ-ականների դժգոհությունը հարուցել է , սակայն, ոչ թե այդ 3 կազմակերպությունների ներկայությունը, այլ այն, որ իրենց՝ ավելի շատ կազմակերպություններ ընդգրկելու առաջարկը մերժվել է քվեարկությամբ»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում