25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը․ Սուրեն Պարսյան

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հրապարակած հոդվածում։

Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

 

«Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:
Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո:

Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բնական գազի սակագնի վերանայման հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է քննարկել 90 օրվա ընթացքում, իսկ բնական գազի նոր սակագինը կգործի վերանայման որոշումը ընդունելուց հետո՝ մեկ ամիս կամ 30 օր հետո։ Եթե Հանձնաժողովը օգտվի օրենսդրությամբ տրված առավելագույն ժամկետներից (90+30=120 օր), ապա նոր սակագինը կարող է գործել 2020 թվականի հունիսի 1-ից հետո։ Սակայն ներկա իրավիճակում տնտեսական տեսանկյունից անիմաստ կլինի ձգձգել բնական գազի սակագնի վերանայման հայտի ընդունման որոշումը, քանի որ յուրաքանչյուր օր մեր գազամատակարարման համակարգը պարտք է կուտակում, որն ուղղակի կամ անուղղակի եղանակով մարելու է հայ սպառողը։ Բնական գազի նոր սակագնի հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաև 2019 թվականի ընթացքում 30 մլն ԱՄՆ դոլարից ավել կուտակված պարտքը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ