30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Համարձակ քայլեր” պետք է ձեռնարկի Թուրքիան` առերեսվելով սեփական պատմության հետ. Շարմազանով

“Համարձակ քայլեր” պետք է ձեռնարկի ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան` առերեսվելով սեփական պատմության հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը:

Վերջինս, հիշեցնենք, հայտարարել  է, թե հայերի համար 1915թ-ը տեղահանության տարի էր եւ հավելել, որ Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում “նոր դարաշրջան” սկսելու համար Թուրքիան Հայաստանից “համարձակ քայլեր” է ակնկալում:

“Ցավով պետք է նշեմ, որ թուրք պաշտոնյան ակնհայտ շփոթմունքի մեջ է: 1915 թվականը հայերի համար ոչ թե տեղահանության տարի էր, այլ ցեղասպանության եւ հայրենազրկման. 1915-ին մեկուկես մլն հայ ցեղասպանվեց իր իսկ բնօրրանում: Կարծում եմ` Երեւանի եւ Անկարայի հարաբերություններում, ինչպես Դավութօղլուն է նշում, “նոր դարաշրջան” սկսելու համար համարձակ քայլեր պետք է ձեռնարկի ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան՝ առերեսվելով սեփական պատմության հետ եւ ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը”,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ