03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր բացահայտում․ խոշոր պարգևատրումներ՝ Հաշվեքննիչ պալատում. Ժողովուրդ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հաշվեքննիչ պալատում պետական բյուջեի հաշվին խոշոր գումարներով պարբերաբար պարգևատրվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի մերձավորներն ու յուրայինները:

Սկզբնաղբյուրում նշվում է, որ հայտնվել է մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ մասնավորապես 2018 թվականի ապրիլ, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ստացվել են բավականին մեծ թվով պարգևավճարներ: 2018 թվականի դեկտեմբերին յուրաքանչյուրը ստացել է 1.7 մլն դրամ պարգևավճար:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ վերահսկիչ պալատում և ՀՀ հաշվեքննիչ պալատում ստորաբաժանումների ղեկավարների պարգևատրման չափերի վերաբերյալ փաստաթղթերում թաքցված են պարգևատրված անձանց անուն, ազգանունները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան»։

Հավելենք, որ Հաշվեքննիչ պալատի անդամների նույն ժամանակահատվածում պարգևատրման չափերը նույնիսկ գերազանցում են կցված փաստաթղթերում նշված թվերը՝ յուրաքանչյուր դեպքում տատանվելով 2-3 մլն դրամի սահմաններում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ