08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օսիպյանը ՛՛գաղտնիք՛՛ է բացում. ում է ծառայում ոստիկանությունը /վիդեո/

Աֆրիկյանների տան մոտ ոստիկանների ու ակտիվիստների միջև տեղի ունեցած քաշքշուկներից հետո այստեղ ժամանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանները շղթա կազմեցին ու քաղաքացիներին տարան դեպի մայքեր, ու հորդորեցին չխախտել երթևեկողների իրավունքները: 

Երբ լրագրողներն ու քաղաքացիները Օսիպյանին բողոքեցին, որ իրենք իրենց իրավունքն են պաշտպանում, ներկայացրին Մշակույթի նախարարությունից փաստաթուղթ, որով արգելվում էր քանդել մշակութային հուշարձանն, Օսիպյանն ասաց, թե իր համար այդ փաստաթուղթը հիմք չէ, դա ուղղակի պատճեն է: Դիմելով ակցիայի մասնակիցներին՝ նա հորդորեց իրանց նպատակներին հասնել սահմանադրական ճանապարհներով: Ավելին փոխոստիականապետը հայտարարարեց, որ ոստիկանները քաղաքացիներին չեն քաշքշել, նրանց հետ կոպիտ չեն խոսել, այլ խնդրել են չխանգարել իրենց աշխատանքին: Նրա խոսքով՝ ակտիվիստներն են սադրել ոստիկաններին:

Հարցին՝ ում է ծառայում ոստիկանությունը, Օսիպյանը պատասխանեց. ՛՛Չգտեք, գաղտնիք եմ բացում,  ոստիկանությունը ծառայում է ձեզ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ