22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունն այցելել է կադաստրի նախկին պետի տուն

ՀՀ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի տուն։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից։ «Ոստիկանության աշխատակիցներն այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն, որ նրան հրավիրեն ոստիկանություն` հրապարակումների հետ կապված պարզաբանումներ ստանալու»,–հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ Պետրոսյանը Newarmenia.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր` քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի մասին հայտարարությունների համար էլ ոստիկանությունն այցելել է իրենց տուն։ Պետրոսյանի խոսքով` ոստիկանների այցի ժամանակ ինքը տանը չի եղել, սակայն իր ընտանիքի անդամները սթրես են տարել։ Նա նշել է նաև, որ իր հնչեցրած բոլոր բառերի համար կան փաստեր։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ