24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն այսօր իրավական պետություն չէ. Աղվան Վարդանյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը դժվարանում է ասել՝ արդյոք «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը կդառնա քաղաքական ուժ։

«Ժամանակը, ընթացքը, քննարկումները ցույց կտան, թե որ ուղղությամբ կգնանք, բայց որ նման ակումբներն ունեն հեռանկարներ, վաղվա տեսլական, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում, ակնհայտ է», – ասաց նա։

Աղվան Վարդանյանի խոսքով՝ այսօր իշխանությունից դուրս կա հինգ-վեց ուժային տարբեր կենտրոն, քաղաքական ու հասարակական տարբեր խմբավորում, որոնց մտահոգությունները նույնն են։

«Հայաստանում այսօր, իրոք, անհրաժեշտ է ձևավորել մեկ-երկու օրակարգ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի», – ասաց Վարդանյանը։

Աղվան Վարդանյանն ընդգծեց՝ Ղարաբաղի հարցում որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե աննախադեպ է, իրականում տեսանելի են շատ տարբեր, հակասական հայտարարություններ։

 

«Արդեն արձանագրել ենք զիջումներ, փաստորեն, բանակցությունները մտել են փակուղի», – ասաց նա։

Աղվան Վարդանյանն ասաց, թե այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի վրա, միջնադար է հիշեցնում։

«Իմ կարծիքով՝ Հայաստանն այսօր իրավական պետություն չէ, ինչ կատարվում է դատարանների հանդեպ, Սահմանադրական դատարանի հանդեպ, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի», – ասաց նախկին պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ արդյոք չեն խախտվել ժամկետները Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ, ապա նաև նախագահ ընտրելու ու Գագիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Երբ հարցն ավարտեք, ես կասեմ՝ ոչ, չեն խախտվել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ