26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իմ Քայլը» ցնցումների մեջ է: Ի՞նչն է այսպես խաթարել «քայլողների» հոգեկան ու հոգեբանական անդորրը. Փաստ

Մի քանի օր է՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի որոշ մասը ցնցումների մեջ է: Ի՞նչն է այսպես խաթարել «քայլողների» հոգեկան ու հոգեբանական անդորրը: 

Պարզվում է՝ գտնվել է մի պատգամավոր, որը հանդգնում է դեմ խոսել միասեռականներին, դեմ խոսել Հայաստանում դրանց հնարավոր ամուսնությանն ու երեխա որդեգրելուն: Ավելին, իրեն «թույլ է տվել» համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնել: 

Իսկ ի՞նչ պիտի անեին «սորոսականությունը» որպես ուղենիշ ընտրած, սեռափոխության մասին ֆիլմին 20 մլն դրամ տրամադրող, ազգային արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու, հայերենի ու հայագիտականի դեմ պայքարի ճանապարհով գնացող իշխանականները: 

Պարզ է՝ պիտի դեմ քվեարկեին նման օրենքի նախագիծը նույնիսկ օրակարգում ընդգրկելուն: Սակայն ամեն ինչ չավարտվեց դեմ քվեարկելով: 

«Քայլողները» ԱԺ ամբիոնը, Ֆեյսբուքը օգտագործելով՝ սկսեցին լուտանքներ թափել հանդուգն Գևորգ Պետրոսյանի հասցեին, «ձեռքի հետ», առիթն օգտագործելով հարձակվելով նաև ԲՀԿ-ի վրա, որովհետև փաստացի վերջինս մնացել է միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում ու խանգարում է հանգիստ նիրհել իշխանության բերած անդորրի մեջ: 

Սակայն ամենացավալին «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության այն պատգամավորների վիճակն է, որոնք իսկապես ազգային կեցվածք ունեն, արժանապատվություն ունեն, հոգու խորքում հասկանում են, որ իրենց թիմը, մեղմ ասած, անընդունելի ճանապարհով է գնում, սակայն պարտավոր են առաջ տանել թիմի քաղաքական գիծը: 

Վստահ ենք՝ նման մարդիկ քիչ չեն իշխող քաղաքական ուժի շարքերում, պարզապես անզոր են և, հաշվի առնելով իրենց բարոյական նկարագիրը, դեմ չեն գնում թիմին: 

Սակայն շուտով առաջ կգան հարցեր, որոնք պարզապես կլցնեն նաև այդ գործիչների համբերության բաժակը, քանզի իրենք այսօր էլ բացճակատ են շրջում երկրում և հաստատ չէին ցանկանա գլուխները կախ քայլել:

Իսկ մանիպուլյացիաները, թե որևէ թեմայի մասին շատ խոսելով են հենց նպաստում այդ երևույթների տարածմանը, ուղղակի որևէ քննադատության չեն դիմանում: 

Այդ նույն հաջողությամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն օր խոսել է ու խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, այլ հարցերի մասին: 

Կարո՞ղ ենք ենթադրել, որ դրանով նա էապես նպաստում է կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների տարածմանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ