Կմաղեն ժողովրդին ու կուլ կտան
Այն ամենը ինչ ընդդիմանում է Աստծուն, նաև ընդդիմանում է ամեն մեկիս: Սա շատ կարևոր է հասկանալ: Այսօր դևերը ներկայացվում են, որպես դրական կերպարներ: Բատմանը ներկայցվում է սուպեր հերոս, դիվահարությունը՝ արվեստ, Ջոկերը խղճահարություն է առաջացնում ու ներկայացվում որպես անարդարության զոհ, որի համար կարելի է սպանել: Դևը հարվածում է և մեծերին և երեխաներին: Կմաղեն ժողովրդին ու կուլ կտան, որովհետև ժողովուրդը Տեր չի ուզում, Փրկիչ չի ուզում, պաշտպան չի ուզում, Քրիստոս չի ուզում:
– Սիրելի մարդիկ, պինդ բռնեք Քրիստոսից: Ձեզ ուրիշ ոչ մեկը չի պաշտպանելու Նեռից:
Արմեն Հարեյան