24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ռեյտինգը նվազում է, օղիների գները՝ իջնում․ Հրապարակ

 «Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով օղիներ հայտնվեցին շուկայում՝ սիրելի օլիգարխ եւ հմուտ բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի արտադրության։ Դրանք վաճառվում էին շատ լավ, բավականին տպավորիչ գներով՝ 4-5 հազար դրամով։ Մարդկանց համար պատիվ էր իրենց սեղանին դնել վարչապետի նկարով օղի։ Վարչապետի ռեյտինգի անկմանը զուգահեռ, պարզվում է, այս օղիների իրացումը բարդացել է, եւ դրանց «հեղափոխական» գները կտրուկ իջել են։ Հիմա դրանք վաճառում են ակցիայի տակ՝ 66 տոկոս զեղչով։

Այսպես․ «Վարչապետ» գրությամբ ու Փաշինյանի նկարով մի տեսակի օղին, որն արժեր 3․670 դրամ, այժմ վաճառվում է 1230-ով։ Մյուսը՝ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ, 4․590-ից դարձել է 1690 դրամ»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ