Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ծառուկյանի գործարանի բացմանը /տեսանյութ/
Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ceramisia» գործարանի բացման արարողությանը:
Գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո: Կստեղծվի 500-ից մինչև 1000 աշխատատեղ:
«Italian Stoneware» հոլդինգը զբաղվում է նաև հյուրանոցային բիզնեսով և ամբողջ աշխարհում նոր շենքերի կառուցմամբ: «Ceramisia»-ն արդեն երկար տարիներ ներկայացված է աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում և ասիական երկրներում, գործարանի բացում է նախատեսված նաև Ռուսաստանում:
Բացման արարողությանը մասնակցում են նաև «Multi Group» կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ: