10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թե ինչպես է Դավութօղլուին Պուտինը մատով իր մոտ կանչում /վիդեո/

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել, որն ավելի են թեժացրել թուրքական լրատվամիջոցները, որոնք զայրացել են այն փաստից, թե ինչպես է թուրք նախարարին իր մոտ կանչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն իբր թե անհարգալից է վերաբերվել Դավութօղլուին` նրան մատով կանչելով: Տեսանյութում երեւում է, որ Պուտինի ձեռքի շարժումից հետո մոտենում է ոչ միայն Դավութօղլուն, այլ նաեւ թուրքական պատվիրակության մյուս անդամները, սակայն թուրք լրագրողների զայրույթի պատճառն այն է, որ սա արդեն 2-րդ նմանատիպ դեպքն է ԱԳ նախարարի հետ կապված: Ամիսներ առաջ Դավութօղլուին մատով էր կանչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Սակայն հարկ է նշել, որ Պուտինի շարժման մեջ որեւէ վիրավորական վերաբերմունք չի նկատվում թուրք գործընկերների նկատմամբ, հակառակը` դա ավելի շատ ընկերական ժեստի է նման:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ