24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Զարուհի ջան, էն որ դու կողմ ես, մենք ոչ մի րոպե չենք կասկածել: Բայց արդյոք դրան կո՞ղմ է ձեզ իշխանության բերած «անգրագետ Պողոսը»»

Զարուհի ջան, էն որ դու կողմ ես, մենք ոչ մի րոպե չենք կասկածել: Բայց արդյոք դրան կո՞ղմ է ձեզ իշխանության բերած «անգրագետ Պողոսը»: Այս է հարցը: Եվ դա պարզելու կա միայն մեկ ճանապարհ` հանրաքվե: Եթե այդքան ժողովրդական և ժողովրդավար իշխանություն եք, ապա ինչո՞ւ չհարցնել ժողովրդից:

Պարզ է, որ ժողովրդի 99% չի էլ լսել ու չի հասկանում Ստամբուլյան կոնվենցիան ինչ է և ինչի մասին, և հենց դրա համար էլ դուք շտապում եք այն վավերացնել: Բայց այսպիսի շտապողականությունը մեծ վտանգներ է պարունակում:

Այս հարցը պետք է որոշվի միայն հանրաքվեով: Իսկ դրա համար պետք չէ շտապել, պետք է տալ ժամանակ, որպեսզի բոլոր կողմ և դեմ արտահայտվողները կարողանան իրենց փաստարկները հասցնեն «անգրագետ Պողոսներին»: Այ երբ «անգրագետ Պողոսը» կկարողանա հստակ պատասխանել՝ ստամբուլյան կոնվենցիան ինչ է և ինչի մասին, այդ ժամանակ անցկացրեք հանրաքվե և թող ժողովուրդը իր կարծիքը հայտնի: Հուսով եմ այդ ժամանակ նաև պատրաստ կլինի սահամանդրական փոփոխությունների փաթեթը, որով նույնպես մարդիկ կկարողանան կարծիք հայտնել: Չէ որ այդ աշխատանքը հիմա ակտիվ տարվում է, որ էն վատ, հակաժողովրդական, արնախում իշխանությունների, Սերժի համար գրած Սահմանադրությունը այլևս չգործի:
Այ էդ 2 հարցով մի տարուց անցկացրեք հանրաքվե:

Արեն Ապիկյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ