01 Մարտի, Saturday, 2025
KFC

Վանո Սիրադեղյանը անմիջապես կձերբակալվի եւ կվերցվի կալանքի տակ. ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործը ոստիկանության  նախաքննական ապարատի վարույթում չի գտնվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ի պատասխան լրագրողի հարցին, ասել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Սիրադեղյանի նկատմամբ կա հետախուզական գործ: Նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում եւ գործը վարում է քրեական հետախուզության գլխավոր վարչությունը”,-ասաց Հունան Պողոսյանը:

Լրագրողի հարցին, թե ինչպես կվարվի ոստիկանությունը, եթե Վանո Սիրադեղյանն ինչ-որ հրաշքով հայտնվի Հայաստանում, Հունան Պողոսյանը պատասխանեց. ”Անմիջապես կձերբակալվի եւ կվերցվի կալանքի տակ”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ