18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ներսես Նազարյանը ոստիկանապետի հրամանով արձակուրդ է գնացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը այսօրվանից արձակուրդում է գտնվում: Քիչ առաջ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին  տեղակալ Հունան Պողոսյանը:

“Ոստիկանապետի հրամանով տարեկան հերթական արձակուրդն է գնացել”,-ասաց Հունան Պողոսյանը : Լրագրողների հարցին, թե մասնակցել է արդյոք Ներսես Նազարյանը այսօր տեղի ունեցած ոստիկանության կոլեգիայի նիստին եւ արդյոք արձակուրդից կվերադառնա Հունան Պողոսյանը պատասխանեց.”Հենց այսօր` կոլեգիայի նիստից անմիջապես հետո մեկնել է արձակուրդ եւ կվերադառնա անպայման”:

Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ քննարկվում է Երեւանի ոստիկանապետի պաշտոնանկության հարցը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ