25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի կեղծ խոստման մեկ տարին: Ֆեյք գործարան եւ 150 աշխատակից. Politik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում քաղաքում էր՝ քաղաքի տոնի կապակցությամբ։ Այս այցելությունը մեզ ստիպեց մեկ տարի հետ գնալ և վերհիշել նրա նախընտրական խոստումները, որը հնչեցվել էր հենց Վանաձորում։

2018 թվականի նոյեմբերի 27-ին վարչապետ Փաշինյանը Վանաձորում խոսել էր երկրի տնտեսական խնդիրներից և մասնավորապես Լոռու մարզի խնդիրներից։ Փաշինյանը վստահեցրել էր, որ հանրապետության տարբեր մարզերում գործարաններ են բացվելու, որոնք աշխուժացնելու են երկրի տնտեսական կյանքը․«Դեկտեմբերի վերջին Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն է հիմնվելու մոտ 150 աշխատատեղով»,-հայտարարել էր նա։ Գործարանը հիմնելու էր «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն։

Այս հայտարարությունից մեկ ամիս անց վարչապետ Փաշինյանը մասնակցեց գործարանի բացմանը։ Այս անգամ, սակայն հայտարարվեց, որ ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։

Ամիսներ անց Politik.am-ի հետաքննության արդյունքում պարզվեց, որ գործարանի բացումը կեղծ է եղել և այն իրականում չի գործում։ Գործարանի աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո հաստատվեց մեր տեղեկությունը։ Ներկայացվող ձայնագրությունից պարզ է դառնում, որ գործարանում դեռևս չունեն արտադրանք վաճառքի համար։ Մենք ներկայացել էինք որպես գնորդ։ Առաջարկել էինք նաև գովազդային արշավ իրականացնելու համար արտադրման պրոցեսը տեսանկարահանել, սակայն գործարանի աշխատակիցը տնօրենի հետ քննարկելուց հետո հրաժարվեց։ Մանրամասնները այստեղ։ 

Մեր հրապարակումից հետո Լոռու մարզպետը շտապեց գործարան և տարածվեց տեսանյութ, ըստ որի գործարանը կգործարկվի մի քանի օրից։

Գործարանը հիմա էլ շարունակում է չգործել։ Ավելին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն դրոշմանիշային վճար չի վճարում։ Հիշեցնենք, որ օրենքի պահանջով ցանկացած գրանցված աշխատողի համար ընկերությունները պարտավոր են այս հիմանդրամին փոխանցել 1000 դրամ։ Այս ընկերության ՀՎՀՀ-ի տվյալներով ստուգում իրականացնելու  դեպքում տեսնում ենք, որ կայքում ընկերության մասով տվյալները բացակայում են։ Ինչը նշանակում է, որ վճարներ չեն արվում։

Հիմա կամ վարչապետ Փաշինյանն է մեկ տարի առաջ կեղծ խոստում տվել լոռեցիներին, կամ ինքը տեղյակ չէ, որ իր խոստումը կյանքի չի կոչվել, կամ նոր Հայաստանում գործող ընկերությունը պետության առաջ ստանձնած ֆինանսական պարտավորությունները չի կատարում։

 

Աղբյուրը՝ Politik.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ