Ողբերգական դեպք է տեղի ունեցել. Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է հրշեջ-փրկարար
Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարար Սամվել Դ.-ն ( ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Գ.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը ընդհատել է Տավուշի մարզ այցելությունը և այժմ գտնվում է Լոռու մարզում: