23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էրդողանն ասել է Պուտինին, որ եթե Ռուսաստանն ավելի շատ ջանք ներդնի, Ղարաբաղյան հարցը կլուծվի. Չավուշօղլու

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլնի, այսօր անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը՝ հերթական անգամ կրկնելով, որ «Թուրքիան միշտ աջակցել է եղբայրական Ադրբեջանին», գրում է «Անադոլու»-ն:

 

«Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, Ադրբեջանի ուրախությունը՝ մեր ուրախությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ նշելով, որ իրենք կանեն հնարավորն «ադրբեջանական հողերն ազատագրելու» համար:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ միշտ քննարկում է Ղարաբաղյան հարցը: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունք չէր տալիս, Թուրքիայի նախագահը նշում էր, որ Ռուսաստանը միջնորդի կարգավիճակով կարող է լուծում տալ հարցին: Ճիշտ է, Սոչիում վերջին հանդիպմանն այդ հարցն օրակարգում չի եղել»,- ասել է նա:

 

Չավուշօղլուն հավելել է, որ իրենք ամեն ինչ կանեն խնդրի լուծման համար, և որ նախագահ Էրդողանն էլ Պուտինին ասել է, որ «Ռուսաստանի՝ ավելի շատ ջանք ներդնելու դեպքում հարցը կլուծվի»:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Ղարաբաղյան հարցի լուծումն «օգտակար կլինի նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը հիմա մեկուսացված է տարածաշրջանում»:

Շարունակելով խոսել Հայաստանի ու հայերի մասին՝ նա նշել է, թե Թուրքիան «բռնել» է «Քրդական աշխատավորական կուսակցության»-ը (ՔԱԿ) հարող հայ «ահաբեկիչների»: Չավուշօղլուն նշել է նաև, որ ավելի վաղ հայ «ահաբեկիչները» սպանել են թուրք դիվանագետներին, այդ իսկ պատճառով «որտեղ կա ահաբեկչություն, իրենք այնտեղ հայեր են տեսնում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ