Գիշերը ողբերգական վթար է տեղի ունեցել. կան զոհեր. ԱԻՆ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին:
Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդի հետ Ներքին Գետաշենցի 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Ավելի ուշ հիվնադանոցում մահացել է նաև վորորդը` Դավիթ Ղալաչյանը:
Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, ապա նաև հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: