23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրեն համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակած փոքրիկ դիկտատորը չի խորշում տրորել ցանկացած իդեալ

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմանբ։

Որպեսզի հասկանանք, թե ինչ է դա նշանակում, պետք է փորձել գտնել այդպիսի նախադեպ ժամանակակից ժողովրդավարություններում։

Մի փորձեք, չեք գտնի, չկա այդպիսի դեպք, քանի որ ոչ մի նորմալ պետություն և իրեն հարգող ղեկավար չի կարող նույնիսկ մտածել դրա մասին։

 

Բայց դե, ինչպես ասում են, մերն ուրիշ է, և մեր հեղափոխականները կարող են իրենց կրկնակի հպարտ զգալ, քանի որ սա արդեն երկրորդ դեպքն է, դատարանները արգելափակելու կոչից հետո, որով Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական աբսուրդի թատրոնի գլխավոր դերում։

Իրեն համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակած փոքրիկ դիկտատորը չի խորշում տրորել ցանկացած իդեալ կամ արժեք՝ իր նպատակին հասնելու համար։

Իսկ իր նպատակն արդեն վաղուց պարզ է. հաստատել մեկ մարդու աբսոլյուտ իշխանություն և անձի բարցարձակ պաշտամունք։

Մեկը մյուսի հետևից զավթելով պետական իշխանության մարմինները և բուդկայի նման սեփականաշնորհելով պետական ինստիտուտները, նա հիմնահատակ քանդում է հայկական երիտասարդ պետականության առանց այն է խախուտ հիմքերը, վարկաբեկում ու սննկացնում ազգային ինստիտուտներն ու ուղենշային բարձունքները։

Որոշ ժամանակ առաջ ինձ համոզում էին, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ինչ որ ծրագրով, որը շատ նման է Սահակաշվիլիի կառավարմանը, իսկ որպես ուղեցույց հանդես է գալիս նրա հեղինակած գիրքը։

Չէի հավատում, հիմա էլ չեմ ուզում հավատալ, բայց . . .

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը նոր խմբագրությամբ.

Հայաստանի հանրապետությունը ավտորիտար, ոչ իրավական, նեո-բոլշևիկյան պետություն է, որտեղ իշխանության միանձնյա ու բացարձակ կրողը Նիկոլ Փաշինյանն է, նույն ինքը ժողովուրդը, նույն ինքը փրկիչը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ