23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով վկան հեռացել է երկրից․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հա­յաստանի Հանրապետությունը:

ArmLur.am-ը գրել էր, որ նրան Հ. Հարությունյանը մահից առաջ դժգոհել է, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճանն է սպառնում:

Մեր տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ- ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել: Երբ նա վարչության պետն է եղել, իրավապահները պաշտոնեական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, և գործը դատական վախճան չի ունեցել:

Իսկ ինչո՞ւ է Հ. Հարությունյանի գործով կարևորագույն վկան լքել երկիրը: ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցողի նկատ­մամբ, և հայտնեցին, որ վկան իրենց ասել է՝ մի քանի օրից կվերադառնա ՀՀ»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ