Թուղթ ու գրիչ վերցրեք, ձեր հրաժարականները գրեք
«Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասված է.
«Վենետիկի հանձնաժողովում 5 հոգանոց դեսանտի լիակատար ջախջախումից հետո նորանշանակ երիտասարդ Արդարադատության նախարարը, հասկանալով թե իրեն ինչ է սպասվելու վարչապետի աշխատասենյակում, որոշել է շեֆի աչքը մտնելու համար կռուտիտ լինել և ցույց տալ շեֆ ջանին, որ սաղ լավա, Վենետիկի հանձնաժողովը ասել է սաղ լավա։ Ու իր խելքով որոշել է մի հատ ստատուս գրել այդ մասին իր Ֆեյսբուկյան էջում։
Իսկ իրականությունը այլ է․ այս հարցի քննարկումները, ի հեճուկս հայաստանյան դեսանտի պնդումների, անցել են մեր իշխանությունների համար շատ վատ․ աննախադեպ թվով ելույթ ունեցողները քարը քարին չեն թողել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի և հարակից օրենքների այն հատվածը, որը վերաբերել է Սահմանադրական դատարանին։
Ու այն, ինչ եղել է Վենետիկի հանձնաժողովում, առնվազն պետք է հիմք լինի վարչապետի համար Արդարադատության նախարարին, իր խորհրդական Եղիշե Կիրակոսյանին և էլի մի քանի հոգու պաշտոնանկ անելու համար, իսկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը էլ մարդամեջ դուրս գալու իրավունք չունի։
Հիմա հերթականությամբ․
Առաջին․
Հիշում եք չէ՞ իշխանությունների բարբաջանքներն առ այն, թե բա հեղափոխություն է եղել ու դրա արդյունքում պետք է փոխվեն բոլոր դատավորները։
Հիմա խնդրում եմ կարդալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 58-րդ կետը․ «Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարման անվտանգության էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորների տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլինի, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել, իրենց ընտրությամբ նորընտիր դատավորներով»։
Հասկացա՞ք թե բացատրեմ․ հուսամ հասկացաք։
Երկրորդ․
Հիշո՞ւմ եք Սահմանադրական դատարանի դատավոր-անդամ բառախաղը, հիշում եք չէ՞ սահմանադրական ճգնաժամ հիմնավորողներին, հիշում եք չէ՞ դրանց հեղինակներին։ Հիմա կարդացեք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։
Վենետիկի Հանձնաժողովը իր եզրակացության 60-րդ կետի առաջին պարբերությունում ասում է․
«60.Նախեւառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆՔ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ԹԵ ՀԵՏՈ, ՊԵՏՔ Է ՕԺՏՎԱԾ ԼԻՆԵՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ»։
Հասկացա՞ք թե բացատրեմ․ կարծում եմ հասկացաք։
Երրորդ․
Հիշում եք չէ՞ դարակազմիկ հանյտնագործություն արածի ու հորթի հրճվանքով մեր պաշտոնյանների հայտարարությունները վաղաժամկետ, կամավոր կենսաթոշակի գնալու ինստիտուտի վերաբերյալ։
Հիմա նայենք, թե այդ մասին ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը։
«60.․․․․ Ինչ վերաբերում է մինչև 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ եւ ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների ԿԱՄԱՎՈՐ որոշման վրա։
Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ) ՃՆՇՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՄ ԵՐԲ ԱՅՆ ՆԱԽԱԳԾՎԱԾ ՉԷ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ԵԼՔԻ ՎՐԱ, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։
Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի»:
Նման եզրակացություն ստանալուց հետո միակ բանը, ինչ պետք է անեն այս նախագծի հեղինակները՝ լռելն է, իսկ հետո թուղթ ու գրիչ վերցնլն ու իրենց հրաժարականի դիմումը գրելը։
Տղե՛րք, Վենետիկի հանձնաժողովը ջոգելա, որ դուք ազնիվ չեք նվազագույնը, ավելին՝ ձեր նպատակները չար են։
Տղե՛րք, ջոկելա, որ ուզում եք ՍԴ դատավորներին հանեք, ձեր յուրայիններին բերեք։
Տղե՛րք, ջոկելա, որ կամավոր չեք կարողանում անել, սկսել եք ճնշել։ Տղե՛րք սաղ ջոկածա, պալիտ եք եղել։
Տղե՛րք, ջոկելա, որ այս դատավորներին հանում եք, որ Քոչարյանի գործը Ձեր ուզածով անեք։
Տղե՛րք, դուք խելք չունեք։ Սերժ Սարգսյանը իր կողքին իրավաբաններ ուներ ու ըսենց բաները արվում էր գրագետ։
Տղե՛րք, դուք լողավազանում վիշկի վրից լողավազանի մեջ միզող էն ապարանցին եք։
Տղե՛րք Լենինականում ասում էին «Դուզ խոսքը իշուն կսեն», ու ձեզ համարյա դուզ խոսք են ասել։
Թուղթ ու գրիչ վերցրեք, ձեր հրաժարականները գրեք, քանի վարչապետը չի հեռացրել ձեզ։
Նարեկ Սամսոնյան