Ժիրոն Փաշինյանի մոտից դուրս եկավ ու ասեց՝ հանրապետականները դեռ կենդանի՞ են. հատուկ ծառայությունները սա չեն տեսնո՞ւմ /տեսանյութ/
«Արթուր Դավթյանը, ԱԱԾ-ն չլսեցի՞ն, թե ինչ ասացին Նիկոլ Փաշինյանի հետ բարձր մակարդակով հանդիպումից հետո Ժիրոն, Չուգասզյանը, թե հանրապետականները դեռ կենդանի՞ են: Ի՞նչ է սա նշանակում»,-հարցնում է քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը, հավելելով, որ ահաբեկիչներին ողջ քաղաքակիրթ աշխարհում ոչնչացնում են, նրանց հետ չեն բանակցում: Եւ միայն Վիտալի Բալասանյանի, Սերժ Սարգսյանի մարդասիրության շնորհիվ է, որ այդ մարդիկ այսօր կենդանի են:
նրա խոսքով՝ կա տեղեկատվություն, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա համախոհները ինչ-որ մարդկանց են հրավիրել Հայաստան, որոնց կենսագրությունը մաքուր չի: «Եւ փոխանակ գնային Վիտալի Բալասանյանին հարցնեին, թե ինչ ինֆորմացիա եք տիրապետւմ, որ մենք չգիտենք, մի՞թե այսքան կույր են մեր իշխանությունները: Էդ դեպքում մենք իրավունք ունենք մտածելու, որ Փաշինյանն ինքն է հովանավորում էդ ահաբեկիչներին եւ նրանց կողմից հրավիրված հատուկ մարդկանց, որոնք նաեւ Արցախ են այցելել»:
Ժիրոն մի կարեւոր բան մոռանում է՝ կան մութ հարցեր, որ նրա կենսագրությունից վեր կհանվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: