Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ «Հրայր Թովմասյանի դիմաց»: Իշխանությունը առեւտուր է անում Վենետիկի հանձնաժողովի հետ. Հրապարակ
ՀՀ իշխանություններն այս օրերին դեսանտ են իջեցրել Վենետիկի հանձնաժողով, որտեղ երեկ եւ այսօր լիագումար նիստ է ընթանում․ քննարկվում է Հայաստանին վերաբերող 2 հարց։ Մեկը՝ դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու, մյուսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին։
Դեսանտի կազմում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ տեղակալի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Թերթի տեղեկություններով՝ նրանք փորձում են քաղաքական առեւտրի մեջ մտնել Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ «Հրայր Թովմասյանի դիմաց» բանաձեւով։ Այսինքն՝ Վենետիկը հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը՝ բարեփոխումների անվան տակ, ինչի դիմաց Հայաստանը վավերացնում է կոնվենցիան:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: