23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանն ինձ, որևիցե ցուցում, հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին․ Սեյրան Օհանյան

«Ես ասել եմ, որ ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի խոսքով, երկրորդ նախագահը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել, առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է․ «Այն մարդիկ, որոնք տարբեր տիպի իրադրությանը համապատասխան ցուցմունքներ են տվել, իրենք իրենց ցուցմունքների տերն են, չեմ կարծում, թե ինքը կարող  է նրանց հետ առնչություն ունենալ ու ինչ-որ կերպ ազդել»։

Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված զինծառայողների հետ որևիցե առնչություն չի ունեցել․ «Ես ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել՝ որպես Գլխավոր շտաբի պետ, Ռոբերտ Քոչարյանը Գլխավոր շտաբի պետին՝ ինձ, որևիցե մի ցուցում, որևիցե մի հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ