23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անժելա Թովմասյանը դիմում է ոստիկանապետին, որպեսզի իր խոսքերն ընդունեն որպես հանցագործության մասին հայտարարություն

«Հայելի» ակումբի ղեկավար, լրագրող Անժելա Թովմասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Հայելի» ակումբի վրա մի խումբ տղաների հարձակման միջադեպին և նշել, որ դա խուլիգանություն է, կոնկրետ ոտնձգություն Hayeli.am-ի, ակումբի և անձամբ իր նկատմամբ:

Անժելա Թովմասյանի խոսքով` իրեն հարցնում են՝ կարո՞ղ է հարձակումը պայմանավորված լինել իրենց ընտանիքով, քանի որ եղբայրը Սահմանադրական դատարանի նախագահն է: Վերջերս «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում փորձագետները նշել էին այն հանգամանքը, որ նկատի ունենալով այսօրվա իշխանության, Ազգային ժողովի տրամադրվածությունը՝ հաջորդիվ թիրախավորվելու է արդեն նրանց ընտանիքը:

«Ես թիրախավորումն արդեն նկատել եմ, որովհետև արդեն երկու ամիս է, ինչ այդ ամենն ակնհայտ է: Դա պայմանավորված է մի քանի հրապարակումներով, իմ ընդդիմադիր կեցվածքով: Ամենազավեշտալին այն է, որ փորձում են Անժելա Թովմասյանին մեղադրել հակաարցախյան ինչ-որ հայտարարության մեջ, ինչից նույնիսկ հավերի ծիծաղը կգա»,- նշում է Թովմասյանը:

Նա համոզված է, որ իրենց փորձում են վախեցնել, լռեցնել, բայց կարծում է, որ շատ կեղտոտ, վատ ճանապարհ են ընտրել։

Լրագրողը կոչով դիմում է ոստիկանապետին, որպեսզի իր խոսքերն ընդունեն որպես հանցագործության մասին հայտարարություն և զբաղվեն խուլիգաններով:

Հիշեցնենք, որ այսօր չորս տղամարդիկ ձվեր էին նետել«Հայելի» ակումբի վրա ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թոմվասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ