23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի թանկացման հարցը․ 168 Ժամ

Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա: Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչև 40: Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Երկու պե­տությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կա­յացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում»:Այստեղ կարևորենք մի առանցքային դրվագ, ակնհայտ է, որ այս ձևակերպմամբ Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի հնա­րավոր թանկացման հարցը, քանի որ դա բո­լոր ժամանակներում եղել է քաղաքական որոշման արդյունք, և այնտեղ տնտեսական և այլ տիպի արհեստական բաղադրիչներ փնտ­րելն ընդամենը հերթական մանիպուլյացիան է հարցի վերաբերյալ պատասխանատվու­թյունից խուսափելու համար:Բացահայտ փաստ է, որ գազի գնի թեման բոլոր ժամա­նակներում ու մշտապես բանակցվել է երկրների ղեկավարների մակարդակով:

Այս փաս­տի մասին խոսելիս ընդամենը բավարար փաստարկ է մի թեթև անդրադարձ կատարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի կամ Տիգրան Սարգսյանի պաշտոնական քրոնիկոնին ռուս գործընկեր­ների հետ շփվելու և նրանց հետ գազի գնի հետ կապված ունեցած բանակցային փու­լերին ու հանդիպումներին, և միանգամից ակնհայտ կդառնա, որ Վլադիմիր Կարապետյանը հերթական անգամ ակնհայտ ստում է, որովհետև տնտեսվարող սուբյեկտների վրա այլ պետություններին մատակարարվող գազի գնի որոշման հարցը երբեք չի դրվել:

Այս ամե­նը նշանակում է մի բան Կարապետյանը ստում է, որովհետև ասելիք չունի, քանի որ ակնհայտ է, որ, եթե լիներ որոշակի դրական արդյունք և հաջողության նշույլ, որը կկասեցներ գազի գնի հնարավոր բարձրացումը, ապա րոպե առաջ ոչ միայն մամուլի խոսնա­կը, այլև իշխանական ողջ «լեգիոնը», այդ թվում և ֆեյքերը, կլծվեին գովերգելու «ժողովրդական վարչապետի աննախադեպ ձեռքբերումը», կխոսեին Փաշինյանի «փայ­լուն» քաղաքականության մասին: Փաստացի թեման «գցելով» տնտեսվարողների «գրպա­նը», պարզ է դառնում մի բան գազի գնի բա­նակցություններում ասելիք չկա, և ամեն ինչ ձախողված է:

Հիշեցնենք, որ դեռևս ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին ԱԺ ամբիոնից անընդհատ նախկին իշխանություններին քննադատելով բարձրաձայնում էր գազի գնի բարձրացման փաստը շեշտելով, թե «էդ ինչպե՞ս է լինում, որ գործընկերն ու դաշնակիցն ամենաթանկ գներով է Հայաստանին մատակարարում գազ»: Կամ անընդհատ խոսում էր «ՀՀ-ում տարբեր օլիգարխների գազալցակայանների լևի խո­ղովակների» մասին: Նախկին իշխանություն­ներին նա ժամանակին ցանկացած առիթով մեղադրում էր Ռուսաստանին ծառայելու, Պուտինի կամակատարը լինելու մեջ, իսկ երեկ ողջ հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, թե ինչպես էր նրա ողջ թիմն ամեն ինչ անում Պուտինի հետ հանդիպում կորզելու և սելֆիներ անելու համար, որպեսզի ցույց տա, թե որքան «փայլուն» են իր և ՌԴ նախագահի հարաբերությունները:

Իհարկե, ողջ փայլը խամրեց, երբ մամուլում հայտնվեց Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի ավելի քան մեկ ժամ տևողությամբ հանդիպման լուրը, որի շոկից երկար ժամանակ իշխանությունները չէին կա­րողանում դուրս գալ: Ավելին, իրենց ֆեյքերի դատարկաբանություններին, թե հանդիպման լուրը սուտ է, Կրեմլից ևս մեկ անգամ եկավ հաստատող հաղորդագրությունը Պուտինի խոսնակի խոսքով:

Վարչապետ Փաշինյանն այսօր, իհարկե, այս ամենի մասին զգուշավոր կերպով լռում է: Որովհետև ով ով, բայց ինքը լավ գիտի, որ գազի գինը քաղաքական որոշման արդյունք է լինելու, և որը, անխոս, թանկանալու է։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ