23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը: «Սերժի վախտ» Աշոտյանը կանխել է «դասական» Մարուքյանի ցանկությունը. Իրատես

Ասում են, թե բոլոր իշխանությունների «հաճախորդ» Էդմոն Մարուքյանը «Սերժի վախտ» արել է ամեն ինչ, որ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբն ինքը ղեկավարի, խնդրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, սակայն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կանխել է «դասականի» ցանկությունը, Բաբլոյանին գլխի գցելով, որ նպատակահարմար չէ արտաքին հստակ ուղղվածություն ունեցող, Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու ջատագով Էդմոն Մարուքյանին նշանակել արմատական հակառուսական քաղաքականություն իրականացնող երկրի հետ բարեկամական խմբի ղեկավար. այն կարող է անսպասելի զարգացումների հիմք դառնալ` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում:

«Հաճախորդին» տվել են Մալթայի (նույնպես ԵՄ անդամ երկիր է) բարեկամական խումբը: Օրերս Հ1-ի հյուր Մարուքյանը հիշել էր իր այս «դարդը», բուռն բողոքել նախկիններից. երեւի կարծելով, որ եթե լիներ Լեհաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ