26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը քննադատում է Ադրբեջանի քաղաքականություն

Независимая газета-ն հոդված է հրապարակել, որում անդրադառնում է մայիսի 12-ին լրացած Ղարաբաղի հրադադարի 20-ամյակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (1992-1996) Վլադիմիր Կազիմիրովը հոդվածում նշում է.”Հրադադարի 20-ամյակն ամենաքիչը նշեցին Ադրբեջանում. պարտվելով 1991-1994թթ.-ի պատերազմում` պաշտոնական Բաքուն հակված չէ գնահատել այն, որ հազարավոր ադրբեջանցիներ փրկվեցին ճակատում զոհվելուց։ Բաքոըն չէր ցանկանում ընդունել կրակի դադարեցման հրատապ անհրաժեշտությունը և երբեմն հայտարարում է, որ դա ոչ թե պատերազմի ավարտն էր, այլ դրա առաջին փուլի։

Իսկ 20-ամյակի նախաշեմին Բաքուն նոր՝ ներքին ճակատ բացեց. երկրում սկսվել է հայտնի անձանց ”մաքրում”. նրանց, ովքեր 100%-ով չեն սատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային քաղաքականությունը և անգամ ”իրենց թույլ են տալիս” աջակցել ուղիղ շփումներ հայերի հետ, ում Ադրբեջանի նախագահը կարգել է որպես հավերժ թշնամիներ:։

Իշխանությունները Թուրքիայից դուրս բերեցին Ադրբեջանի հայտնի վերլուծաբան, լրագրող Ռաուֆ Միրկադիրովին՝ մեղադրելով նրան հայրենիքին դավաճանելումեջ, ձերբակալեցին իրավապաշտպան Լեյլա Յունուսին, նրա ամուսնուն՝ պատմաբան և քաղաքագետ Արիֆ Յունուսովին”։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ