27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԴ-ն հերքում է Հ1-ին և 1in.am-ին․ Tert.am

«ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները գրել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի «Կոնցեռն Դիալոգի» ավագ մասնագետի փաստաբանական ընկերությունը» վերտառությամբ 1-ԻՆ․am լրատվականի 06.09.2019Թ. և Հանրային Հեռուստատեսության «Լուրեր» թողարկման մեջ տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: 

Մամուլում հայտնված համապատասխան տվյալների հավաստիությունը ստուգելու համար Tert.am-ը կապ է հաստատել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժնի վարիչի հետ, որն իր խոսքում նշել է հետևյալը․

«Ինչպես գիտենք, լրատվականում տեղ գտած դատողությունները բխել են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԵԿ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ․ իրենց ձեռքի տակ հայտնված փաստաթղթի տվյալների մեջ որպես USER-ի անվանում  նշված է եղել ELAWPHANT բառը։

Հաշվի առնելով նշված հանգամանքը, կցանկանայի կիսվել համակարգչային մի քանի պարզ գաղտնիքներով՝ հուսալով, որ այն լրատվամիջոցներին հետագայում զերծ կպահի կեղծ լուրեր տարածելու վտանգավոր հետևանքներից։

ԱՅՍՊԵՍ․

1․ Ցանկացած ֆայլում հնարավոր է տեսնել նշված ֆայլի հետ կապված որոշակի մանրամասներ, որոնց թվում է օգտվողի (user-ի) անունը, տվյալ համակարգչի անվանումը/ համարը/։

2․Օգտվողի (user-ի) անվանում նշելիս յուրաքանչյուր համակարգչից օգտվող ազատ է տալ այն անվանումը, որը ցանկանում է և բնավ չի կարող որևէ կողմնորոշիչ լինել առ այն, թե իրականում ում կողմից է ստեղծվել նշված ֆայլը /օրինակ՝ անձը կարող է նշված հատվածում նշել իր սիրելի լրատվամիջոցի անվանումը, բայց դա բնավ չի կարող նշանակել, որ նշված ֆայլը ստեղծվել է հենց այդ լրատվամիջոցի կողմից/։

  1. Կցանկանայի նշել, որ  պարտադիր չէ նշված անվանումը կապել որևէ մեկի, այդ թվում՝ փաստաբանական գրասենյակի հետ, քանի որ ինչպես նշեցի, յուրաքանչյուր ոք ազատ է իր համակարգչի համար ընտրել իր նախընտրելի անվանումը։ Բացի դա,  հավատացնում եմ՝  որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ պարզապես չի կարող և պարտավոր չէ վերահսկել, թե ով է իր անվամբ անվանակոչում սեփական համակարգիչը։ Ավելի  պարտադիր չէ User-ի անվանումը հեռուստաընկերության եթերում կապել այլ փաստաբանական գրասենյակում փաստաթուղթ կազմվելու իրադարձության և/կամ դրա ստորագրության հետ /ի դեպ՝ ընկերությունները ստորագրելու իրավասություն չունեն/։ Ավելին, կարծում եմ անհնարինի ժանրից է այդ հետևությունից էլ բխեցնել մեկ այլ հետևություն՝ որ դա կապված է մեկ այլ ընկերության հետ, քանի որ նշված ընկերության հիմնադիրը եղել է մեկ այլ ընկերության նախկին աշխատակից։

4․ Փոխարենը կա շատ կարևոր բան, որին պետք էր ուշադրություն դարձնել և որը ենթադրում եմ ՇԱՏ ՊԱՏԱՀԱԲԱՐ անտեսվել է։ Դա համակարգչի  անվանումը կամ համարն է, որը հստակ պատկերացում կարող է տալ այն մասին, թե կոնկրետ որ համակարգչից է նշված ֆայլը ստեղծվել։ Դրա համար անհրաժեշտ է ֆայլի  աջ սեղմումով բացել properties հատվածը, այնուհետև սեղմել նշված ֆայլի security կամ details հատվածները, որոնք պարունակում են տեղեկություն և User-ի անվանման և համակարգչի համարի կամ անվանման մասին։

5․Եվ վերջում, վերոնշյալ գործողությունները լրատվամիջոցի մոտ հայտնված փաստաթղթի վրա կատարելուց հետո կարելի է պարզել, որ այդ տվյալները, ի թիվս տարբեր ժամանակներում կազմված և կից ներկայացված փաստաթղթերի տվյալների, համընկնում են նաև Мulberry համակարգչից ներբեռնված և կողմերին ուղարկված դիմումի տվյալների հետ, որի մասին խոսք է գնում /ի դեպ՝ ներբեռնելու պարագայում տվյալների մեջ երևում է ներբեռնման ամսաթիվը/։

ՓԱՍՏՈՐԵՆ, ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՈւՂԹԸ ԿԱԶՄՎԵԼ Է ՀԵՆՑ ՍԴ-Ի ՇԵՆՔՈւՄ, ՍԴ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԿԱՐԳՉՈՎ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ։

Եվ վերջում, ինչպես նշել էինք, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել ցանկացած ամսաթվի փաստաթուղթ /որոնց թիվը հսկայական է/ և այլ հավելյալ տեղեկություններ /օրինակ՝ համակարգիչը ՍԴ-ին պատկանելու վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ոչ աշխատանքային օրով անհասանելի էին/»: 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ