Հովիկ Աբրահամյանը ցավակցել է
Խորապես վշտացած եմ հայ թատրոնի եւ կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ:
Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով` իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի:
Գալյա Նովենցը թե թատրոնում, թե կինոյում ստեղծում էր բնական միջավայր, կենդանի մթնոլորտ ու հարուստ աշխարհ, որոնցում միանգամից ներգրավում էր հանդիսատեսին` նրան դարձնելով այդ ամենի անմիջական մասնակիցը: Գալյա Նովենցի կերտած դերերը սրտամոտ են տարբեր սերունդների, ում սրտում նա մշտապես կմնա որպես իր մարմնավորած կերպարների միջոցով իր հոգու մի մասնիկը հանդիսատեսին ի պահ տված արվեստագետ:
Ցավակցում եմ Գալյա Նովենցի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:
Henaran.am-ին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: