Արաս Օզբիլիսի մոտ հաստատվել է խաչաձև կապանների պատռվածքը
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մոտ հաստավել է խաչաձև կապանների կտրվածք:
Спорт Экспресс-ը հայտնում է, որ նախնական վարկածը հաստատվել է Ամստերդամի կլինիկաներից մեկում: Նման վնասվածքների ապաքինման համար պահանջվում է նվազագույնը վեց ամիս:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը ”Ալժիրի” (3-1) դեմ խաղում վնասվածք էր ստացել եւ չէր կարողացել շարունակել հանդիպումը: Կիսապաշտպանն այսպիսի վնասվածք ստացել էր նաև ”Այաքսում” հանդես գալու տարիներին:
Առաջիկայում Օզբիլիսը լրացուցիչ բուժզննում կանցնի Հռոմում: