16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Henaran.am-ը կվերադառնա օգոստոսի 29-ին

Ամեն անգամ, երբ ժամանակ ենք ունենում լրագրողներով “բամբասելու”, առաջին հերթին բողոքում ենք մեր հալից: Մասնավորապես, որ քուն ու դադար չունենք, կիրակի թե տոն՝ աշխատում ենք:

Սակայն այս տրտունջները միշտ հօդս են ցնդում, քանի որ մենք՝ Henaran.am-ի լրագրողներս մեր գործը սիրով ենք անում: Այս տարվա առաջին կիսամյակում քիչ կարեւոր իրադարձություններ չեղան. Ազգային ժողովի ընտրություններ, նոր կոալիցիա, Ցեղասպանության ճանաչում, բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, սպորտային իրադարձություններ, տարբեր “տրամաչափի”  սկանդալներ եւ այլն:

Henaran.am-ի աշխատակիցները  իրադարձությունների կիզակետում էին՝ փորձելով ավելի արագ եւ յուրովի մատուցել իրենց ընթեցողներին տեղի ունեցածը: Իսկ հիմա, ամռան այս շոգ օրերին, երբ լրահոսը այնքան էլ թեժ չի, երբ քաղաքական սկանդալներ չեն լինի, Henaran.am-ը որոշեց հանգստանալ:

Ընդամենը մեկ ամիս հանգստանալուց հետո մեր աշխատակազմը վերադառնալուն պես նոր անակնկալներ կմատուցի ընթերցողին: Ի դեպ, արձակուրդի օրերին թարմացվելու եւ նորացվելու է Henaran.am-ի կայքը, եւ մենք կվերադառնանք նոր դեմքով: Կհանդիպենք օգոստոսի 29-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ