25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տնտեսական հեղափոխությունը՝ օդում կախված. 168.am

Մինչ վերջերս հրապարակվող տնտեսական վիճակագրությունը ոչ մի ակնարկ չուներ մեր տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին: Մինչդեռ իշխանությունները «տնտեսական հեղափոխության» մեկնարկը վաղուց էին տվել: Անցած տարվա տնտեսական ամփոփ տարեգիրքը դեռ չի հրապարակվել: Հետևաբար՝ 2018թ. ընթացքում տնտեսական հեղափոխության հետևանքների մասին առայժմ պնդում անելն ահագին հարաբերական բնույթ կունենա: Ամենամսյա սոցիալ-տնտեսական վիճակի նկարագրությունից էլ բան չես պարզի: Միակ հնարավոր տարբերակը կիսամյակը մեկ հրապարակվող ՀՆԱ-ի նախնական տվյալների հաշվետվությունն է:

Այս տարվա առաջին կիսամյակի սույն փաստաթուղթն արդեն հրապարակվել է: Հետևաբար՝ այն կարելի է համադրել անցած տարվա առաջին կեսի ՀՆԱ-ի կառուցվածքի հետ: Հենց սկզբից կարելի է ասել, որ 2018-ի և 2019-ի առաջին կիսամյակի ՀՆԱ-ներն արձանագրող փաստաթղթերը երկվորյակ եղբայրների պես նման են իրար: Տարբերություններ, իհարկե, կան: Բայց դրանք երբեմն փոքր են, երբեմն՝ աննշան: Օրինակ, վերցնենք վերջին օրերի ամենամոդայիկ` հանքահումքային ու բացահանքերի շահագործման ոլորտը, որի կշիռը 2018-ի ՀՆԱ-ում 2.9 տոկոս էր, իսկ այս տարի` 3.0 (կրկնում եմ՝ համեմատվում են անցած և այս տարվա առաջին կիսամյակների տվյալները): Հետևաբար՝ ճաշակի հարց է՝ 0.1 տոկոս փոփոխությունը համարել փո՞քր, թե՞ աննշան: Նվազում արձանագրած ամենանկատելին, օրինակ, գյուղատնտեսությունն է:

Այն անցած տարվա ՀՆԱ-ում ուղիղ 12 տոկոս կշիռ ուներ: Այս տարի իջել է 10.6 տոկոսի: Նման պատկեր է շինարարությունում` անցած տարի՝ 6.8 տոկոս, այս տարի` 6.1: Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը 2018-ի ՀՆԱ-ի 5.9 տոկոսն էր, 2019-ի՝ 6.0: Դրական, բայց նույնքան աննշան փոփոխություն է արձանագրվել առողջապահության ոլորտում՝ ՀՆԱ-ում՝ 0.2 տոկոսի չափով: Ճիշտ նույն չափով ՀՆԱ կառուցվածքում նվազել է կրթության ոլորտի կշիռը:

Ամենամեծ աճը մշակող արդյունաբերությանն է, բայց սա էլ էական չէ` կշիռն աճել է 0.8 տոկոսի չափով: 0.4 տոկոսի չափով աճել է մեծածախ ու մանրածախ առևտրի կշիռը: Չի փոփոխվել «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողի կշիռը` 5.9 տոկոս: Բայց դատելով վիճակախաղերի կազմակերպիչների մուծած հարկերի ծավալից ու զբոսաշրջության աճի թմբկահարումից՝ կարելի է եզրակացնել, որ այս տողում թիվը չի աճել, որովհետև կրճատվել է մշակույթի մասնաբաժինը: Անշարժ գույքի հետ կապված գործողությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նվազել է 0.7 տոկոսով` չնայած հիպոթեքային վարկերի հետ պաշտոնապես ներկայացվող դրական տեղաշարժերի: Սա պիտի որ անսպասելի չհամարվի, որովհետև նույն տրամաբանությունն է նաև ֆինանսական գործունեության ոլորտում, որի թվերը վերը նշված են:

Հիմա կարելի է անդրադառնալ սուպեր-պուպեր ժամանակակից համարվող «Տեղեկատվություն և կապ» ոլորտին, որի տեսակարար կշիռը 2018-ի 3.6 տոկոսի փոխարեն՝ դարձել է 3.3 տոկոս:

Ահա այսպիսին են մեր տնտեսության ՀՆԱ-ի կառուցվածքային փոփոխությունները, որոնք անհաղորդ են մնացել երկրում հայտարարցած տնտեսական հեղափոխության գործընթացին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ