24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Դո՞ւ ինչ ես արել Գյումրու համար․ Անահիտ Մութաֆյանը՝ Փաշինյանին

Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուրիշների հաշվին PR-վող վարչապետն այսօր Գյումրիում էր։ Մի քաղաքում, որը ավերիչ երկրաշարժից հետո վերակառուցվեց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ․ այսօր նա ազատազրկել է Քոչարյանին ու հպարտ քայլում է Քոչարյանի վերակառուցած քաղաքում։

Մի տարի առաջ հանրապետության հրապարակում վարչապետ Կարեն Կարապետյանին «ժիլետ»անվանողն այսօր քայլում է Կարապետյանի սարքած փողոցով ու հիանում Գյումրու գեղեցկությամբ, ճաշում Կարապետյան ընտանիքի ռեստորանում, որը նաև զարկ տվեց Գյումրիում զբոսաշրջիկների ավելացմանը և 30 աշխատատեղի ստեղծմանը և հիանում Գյումրու զարգացմամբ։

Դո՞ւ ինչ ես արել Գյումրու համար, տարի ու կես վարչապետ ես։ Ընդամենը Կարեն Կարապետյանի ծրագրով Գյումրիում վերակառուցվելիք զենքի գործարանը ուղղորդել ես Տավուշի մարզ։

Կարապետյանը հյուրասեր մարդ է, բայց գոնե նրա ռեստորանում կերածդ չուրանաս»։

 

 
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ