20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

”Հայկական կողմը դժվար թե ինչ-որ լուրջ փաստաթուղթ ստորագրի Աստանայում”. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Աստանայում  մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ քաղաքագետի`խորհրդի նիստում Հայաստանը որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրի:

”Հնարավոր է լինի մի փաստաթուղթ, որը կամրագրի Հայաստանի հետագա եվրասիական ինտեգրումը”,-ասաց Մինասյանը` հավելելով, որ Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ փաստաթուղթ կարող է դրվել ստորագրության:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր արդեն իսկ առաջարկել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչ հունիսի 15-ը:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ Մինասյանը նշեց, որ այդ քայլով Ադբեջանը փորձում է լուծել 2 խնդիր. առաջինը` համաձայն չէ Ղարաբաղի ստատուս քվոյի հետ, երկրորդը` փորձում է լրջություն տալ իր ռազմական սպառնալիքներին:

Այնուամենայիվ, քաղաքագետը Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու վտանգն այնքան էլ հավանական չհամարեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ